Առաջիկա օրերին Իսրայելի պաշտպանության բանակը ամբողջ ուժով կմտնի Գազայի հատված. Նեթանյահու

Իսրայելի բանակը առաջիկա օրերին «ամբողջ ուժով» կմտնի Գազայի հատված՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիակատար պարտության մատնելու նպատակով և չի դադարեցնի պատերազմը մինչև լիակատար հաղթանակը, երեքշաբթի հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իրավիճակը փոխվել է։ Առաջիկա օրերին մենք ամբողջ ուժով կմտնենք գործի՝ գործընթացն ավարտելու… և ՀԱՄԱՍ-ին ջախջախելու համար։ Դա նշանակում է ՀԱՄԱՍ-ի  ոչնչացում», -հայտարարել է վարչապետը պահեստազորի հետ հանդիպման ժամանակ։
Նեթանյահուն ընդգծել է, որ պատերազմը չի դադարի նույնիսկ եթե պաղեստինցի արմատականները տասը պատանդների ազատ արձակեն։
«Լավ, բերեք նրանց։ Մենք նրանց կտանենք, հետո կմտնենք, բայց պատերազմը չենք դադարեցնի։ Կարող ենք որոշակի ժամանակով զինադադար կնքել, բայց մինչև վերջ կգնանք» – նշել է Իսրայելի վարչապետը։

Leave a Comment