13 Մայիսի 2025, 17:15
Այսօր Շվեյցարիայի Բազել քաղաքում մեկնարկում է «Եվրատեսիլ-2025» ամենամյա երաժշտական մրցույթը: Մրցույթը բաղկացած է լինելու երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերից:
Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր՝ մայիսի 13-ին, երկրորդը՝ մայիսի 15-ին: Հայաստանը ներկայացնող 28-ամյա երգիչ PARG-ը (Պարգև Վարդանյան) հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում 5-րդ համարի ներքո՝ SURVIVOR երգով:
Հանդիսատեսի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 արտիստ դուրս կգա եզրափակիչ: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ ժյուրիները և հանդիսատեսի քվեարկությունը: Այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր:
PARG-ը ծնվել է Երևանում, մեծացել Վոլգոգրադում, և հենց այնտեղ էլ ավարտել Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։