Մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել են Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում են պահանջում դեսպանից, թե ինչո՞ւ են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչո՞ւ է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։ Կոնյակի արտահանմամբ զբաղվող Կարեն Շահնազարյանը շուրջ 19 տարի է կոնյակի արտահանմամբ է զբաղվում։ Նշում է, որ արդեն մեկ ամիս է իր ընկերության կոնյակով բեռնված 5 բեռնատարները կանգնած են Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում։ Այս տերմինալում հայտնվում են այն բեռները, որոնք ռիսկային են համարվում։ «Ալկոհոլը ռիսկային չի համարվում։ 30 օր է արդեն զննում են բեռները, անհասկանալի է, բացել են մեքենան կոնյակի […]