Վաշինգտոնը գնահատում է Էր Ռիադի միջնորդությունը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգները ողջունում է Սաուդյան Արաբիայի միջնորդական ջանքերը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի միջնորդական դերը (կարգավորման գործում) Ուկրաինայում», – ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ում խոսքերը մեջբերել է Asharq News հեռուստաալիքը։

Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը «համակարգում է Ռիադի հետ իր գործողությունները, որոնք ուղղված են պաղեստինյան Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանը»։

Պետդեպարտամենտի խոսնակը նաև նշել է, որ «Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հիմնական գործընկերն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում», և որ Վաշինգտոնի և Ռիադի միջև հարաբերությունները «ռազմավարական են բոլոր ոլորտներում»։

Leave a Comment