Հռոմի նոր պապը պատրաստվում է այցելել Թուրքիա, Ուկրաինա, Պերու ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հռոմի նոր պապը պատրաստվում է այցելել Թուրքիա, Ուկրաինա, Պերու

Հռոմի նորընտիր պապ Լևոն XIV-ն իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա, հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Վատիկանի լրատվամիջոցներին։ Ըստ աղբյուրի՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի առաջին այցի վայրը կարող է լինել թուրքական Իզնիկ քաղաքը (Նիկեա՝ հունարեն): Հռոմի պապի հնարավոր այցը համընկնում է Նիկեայի Առաջին Տիեզերական ժողովի 1700-ամյակի հետ։

La Repubblica թերթը նույնպես գրել էր, որ Նոր Հռոմի պապ Լևոն XIV-ը մտադիր է այցելել Թուրքիա, Ուկրաինա և Պերու։

Leave a Comment