ՌԴ ԱԳՆ-ն` Հաղթանակի օրվանից առաջ Ուկրшինայի գործողությունների մասին

Դիտում ՝ 22 151

Եռօրյա հրադադարի ռեժիմի ընթացքում Ուկրաինան գրեթե մեկ քառորդով ավելացրել է գնդակոծությունների թիվը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:

Նրա խոսքով՝ ուկրաինական կազմավորումների ակտիվ գնդակոծությունների էպիկենտրոն են դարձել Բելգորոդի, Կուրսկի և Բրյանսկի շրջանների ճակատային տարածքները։

Մայիսի 4-11-ը գնդակոծություններից տուժել է 91 խաղաղ բնակիչ, վիրավորվել է 70 մարդ, որոնցից 6-ը անչափահասներ են, զոհվել է 21 մարդ, հայտնել է Ռոդիոն Միրոշնիկը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment