Ուկրաինայի հարցով խաղաղություն չի կարող հաստատվել առանց Պուտինի հավանության. Ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Ուիտկոֆն Ուկրաինայում կարգավորման հարցը քննարկել է ոչ միայն Մոսկվայի և Կիևի, այլև մի շարք եվրոպական երկրների ազգային անվտանգության գծով խորհրդականների հետ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիրը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Գործարք չի լինի առանց նախագահ Պուտինի հավանության», – նշել է նա Breitbart-ին տված հարցազրույցում։

Ուիտկոֆը հավելել է, որ Ուկրաինայում կարգավորման հարցը քննարկել է ոչ միայն Մոսկվայի և Կիևի, այլև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ազգային անվտանգության գծով խորհրդականների հետ։

Leave a Comment