Նովոկուբանսկում հերոս-ազատարարներին նվիրված հուշաքար է տեղադրվել

Կրասնոդարի երկրամասի Նովոկուբանսկ քաղաքում տեղի է ունեցել հուշաքարի բացման հանդիսավոր արարողություն՝ ի նշանավորումն Հայրենական մեխ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Արարողությանը մասնակցել են պատվավոր հյուրեր՝ Նովոկուբանսկ քաղաքի ղեկավար Ալեքսանդր Մինինը, քաղաքի խորհրդի նախագահ Ռուսլան Կադիրովը, Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Կամո Հայրապետյանը, հոգևորականության, հայրենասիրական, վետերանների, երիտասարդական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հուշարձանի տեղադրման նախաձեռնողը Նովոկուբանսկի շրջանի ՌՀՄ նախագահ Սամվել Մանուչարյանն է։

The post Նովոկուբանսկում հերոս-ազատարարներին նվիրված հուշաքար է տեղադրվել appeared first on Alphanews.

Leave a Comment