Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները

Կրիշտիանու Ռոնալդուի և Էր Ռիադի «Ալ Նասրի» միջև նոր պայմանաագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են, հաղորդում է Marca-ն:

Պատճառը 40-ամյա ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի` «Ալ Իթիհադի» դեմ խաղից (2-3) հետո դժգոհություն հայտնելն է: Պորտուգալացին ժեստերով դժգոհել էր իր թիմի խաղից, նրա պահվածքը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը:

Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին:

Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի այս մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր, «Ալ Նասրն» առաջատար «Ալ Իթիհադից» հետ է 11 միավորով: Սա նշանակում է, որ Ռոնալդուն և թիմակիցները չեն կարող միջամտել չեմպիոնական պայքարին:

Leave a Comment