Թրամփը մտադիր է Ստшմբուլ մեկնել

Դիտում ՝ 20 327

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հինգշաբթի Ստամբուլ մեկնել, որտեղ այդ օրը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ մայիսի 15-ին Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հնարավոր հանդիպումը չպետք է թերագնահատել:

Թրամփը նաև հայտարարել է, որ Թուրքիայում կողմերի հնարավոր հանդիպումը շատ կարևոր է, և կրկին պնդել է, որ այն անցկացվի:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Պուտինը Կիևին առաջարկել էր մայիսի 15-ից վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների: Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին անձամբ կժամանի Ստամբուլ:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment