«Ինտերը» շարունակում է չեմպիոնական պայքարը

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Գոլերը խփել են Նիկոլա Զալևսկին ու Քրիստիան Ասլանին։

Հանդիպումը մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերը» 77 միավորով երկրորդ տեղում է։ «Տորինոն» 11-րդն է՝ 44 միավորով։

Leave a Comment