Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը




«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։


 


Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։


Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։


Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։


 


Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է ցողունակալման և հանգուցային արմատների առաջացման փուլերում։


 


Ժամանակ առ ժամանակ դիտված տեղումները դժվարեցրել են դաշտային աշխատանքների իրականացումը։ Արարատյան դաշտում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է պտղատուներին և բանջարանոցային մշակաբույսերին։


 


 



Leave a Comment