Օրբան. Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցությունը կհանգեցնի Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմի

Ուկրաինայի շտապողական անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի նրան, որ համայնքի բոլոր երկրները կներքաշվեն Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Այս նախազգուշացումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հնչեցրել է Բուդապեշտում Եվրոպական խորհրդարանների խոսնակների համաժողովում։

«Որպես Ուկրաինայի հարևան երկիր, մենք կարծում ենք, որ եթե Ուկրաինան ընդունվի Եվրամիության կազմ, ապա ԵՄ-ն նույնպես կներքաշվի պատերազմի մեջ», – ասել է կառավարության ղեկավարը Հունգարիայի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն երբեք իր կազմ չի ընդունել պատերազմող երկրներին։

Օրբանը նաև ափսոսանք է հայտնել, որ եվրոպական երկրների մեծ մասի առաջնորդները մտադիր են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

«Մենք այլ կարծիք ունենք։ Մենք կարծում ենք, որ որքան երկար շարունակվի այս պատերազմը, այնքան շատ կյանքեր կկորսվեն», – ասել է նա։

Leave a Comment