Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։
«Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում ենք առևտուր անել, այն դարձնել ավելի հավասարակշռված։ Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ մտադիր են հասնել դրան», – ասել է նախարարը Ժնևում ԱՄՆ-Չինաստան երկօրյա բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։