Բարսելոնան կարող է անակնկալ տրանսֆեր կատարել․ հայտնի է ֆուտբոլիստի անունը

«Բարսելոնան» այս ամառ կարող է մեկ տրանսֆերով զարմացնել ֆուտբոլային հանրությանը։ Այս մասին հայտնում է «El Nacional»-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբի սպորտային ղեկավարությունը՝ Դեկուի գլխավորությամբ, շատ ուշադիր հետևում է «Բետիսի» բրազիլացի հարձակվող Անտոնիի շուրջ ստեղծված իրավիճակին։

Նշվում է, որ բրազիլացին համապատասխանում է այն չափանիշներին, որոնք «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարևորում է հարձակվողական գծի խաղացողների մեջ։ Ավելին՝ Անտոնին «Բետիսում» ցույց տվեց, որ կարող է բարձր մակարդակով խաղալ իսպանական ֆուտբոլում։

25-ամյա խաղացողի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական ակումբը լուրջ հույսեր այլևս չի կապում նրա հետ։ Միևնույն ժամանակ, «Բետիսը» ֆինանսական սահմանափակումների պատճառով ի վիճակի չէ գնել նրա ամբողջական տրանսֆերը։

Transfermarkt-ը Անտոնիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա անդալուզյան ակումբի մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment