Էդգար Ղազարյանը ԱԺ գյուղատնտեսության մշտական հանձնաժողովին ներկայացրեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու ոլորտային հիմքերը – HayqNews


«Դիմել ենք պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով, շատ քիչ պատգամավորներից ենք պատասխան ստացել»,-ԱԺ մուտքի դիմաց ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և տեղեկացրեց, որ գրավոր պատասխան ստացել են ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանից և Թագուհի Ղազարյանից և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև «Հաաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների տարածած հայտարարությունները։

 Նա հյատնեց, որ ԱԺ կայքում տեսել է մշտական հանձնաժողովների, ինչպես նաև փոխխոսնակներ Հակոբ Արշակյանի և  Ռուբեն Ռուբինյանի հետ քաղաքացիների ընդունելության հայտարարություններ և գրանցվել է բոլոր ընդունելություններին՝ մեկ հարցով՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցը։

 Ղազարյանը հայտնեց, որ յուրաքանչյուր համդիպման համար գործող իշխանությունների նախընտրական ծրագրից դուրս է բերել տվյալ ոլորտում տրված խոստումները և ցույց տա, որ չի կատարվել։

Էդգար Ղազարյանին ընդունեցին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։

Նա հանձնաժողովի անդամներին ներկայացրեց կառավարության ծրագրի գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը, որոնք չեն կատարվել։

Leave a Comment