Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։

Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ:

Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 40 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների և գրոհների ժամանակ։

Սա 2023 թվականի հոկտեմբերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրումից հետո տարածաշրջանում զոհերի ընդհանուր թիվը հասցնում է 52,829-ի, ևս 119,554 պաղեստինցի վիրավորվել է մարտերի ընթացքում:

Leave a Comment