
Այս տեղեկատվական ահաբեկչությունը լավ կազմակերպված, լայն ճակատով, մեծ ռեսուրսներով և բազմաթիվ գործիքներով իրականացվող բազմամյա մեթոդիկ արշավ է, որի թիրախում է հայկական ինքնությունն ու հայոց պետականությունը: Ցավոք, թեև նրա շահառուներն օտարներն են, իրականացնողներից շատերն ապրում եմ մեր երկրում, շնչում եմ մեր հետ նույն օդը, վայելում նույն հացն ու ջուրը, սակայն ցինիկաբար աշխատում մեր ազգային շահերի դեմ, առաջ մղելով այդ օտարների հեռահար օրակարգը: Ինչպես պայքարել դրա դեմ, ինչպես կուլ չտալ տեղեկատվական տարբերը խայծերը, ինչպես քննադատական մոտեցում զարգացնել մատուցվող տեղեկատվությանը և միշտ ստուգել փաստերը՝ այս ամենի մասին խոսել ենք այս թողարկման ընթացքում: