Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։
Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։
«Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի Աբան։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։
Ինչպես նշում է AFP-ն, պարբերաբար բախումներ են տեղի ունենում քոչվոր անասնապահների և ֆերմերների միջև՝ կենտրոնական Նիգերիայի տարածքը վերահսկելու համար։ Քանի որ հովիվներից շատերը մահմեդական էթնիկ են, մինչդեռ ֆերմերներից շատերը քրիստոնյա են, այդ բախումները հաճախ ստանում են կրոնական կամ էթնիկ բնույթ:
Ավելի քան մեկ ամիս առաջ նույն շրջանում տեղի ունեցած նմանատիպ հարձակումների հետևանքով զոհվել էր 56 մարդ։