🎥 Նապոլին կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Ջենոայի հետ — Armsport.am

«Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց «Ջենոայի» հետ Ա Սերիայի 36-րդ տուրի խաղում։

Տանտերերի կազմում գոլ խփեցին Ռոմելու Լուկակուն և Ջակոմո Ռասպադորին։ Հյուրերի կողմից աչքի ընկավ Յոհան Վասկեսը, իսկ «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերեթը գրանցեց ինքնագոլ։

«Նապոլին» 78 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր առաջ անցնելով «Ինտերից»։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։

Հանդիպման գոլերը՝ այստեղ

Մրցաշարային աղյուսակը

Leave a Comment