Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին:

«ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի փոխնախարարների հետ, դրանց արդյունքը բնութագրել է որպես «մեր չինացի գործընկերների հետ ձեռք բերված համաձայնություն», որը կօգնի կրճատել ԱՄՆ առևտրային դեֆիցիտը 1.2 տրիլիոն դոլարով», – գրում է գործակալությունը։

Բեսենտը նշել է, որ երկկողմանի մաքսատուրքերը չափազանց բարձր են և անհրաժեշտ է դրանք նվազեցնել՝ երկու երկրների միջև առևտրային լարվածության թուլացման ջանքերի շրջանակներում։ Նա հրաժարվել է այս պահին համաձայնագրի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ ասելով, որ տեղեկատվությունը կհրապարակվի երկուշաբթի օրը։ Ինչպես նշեց Գրիրը, կողմերի միջև տարաձայնությունները պարզվեցին, որ «այնքան մեծ չեն, որքան նախկինում կարծում էին»։

Leave a Comment