Չեզոքացվում են աղետի հետևանքները, նաև միջոցառումներ ձեռնարկվում, որ Դեբեդն այլևս հունից դուրս չգա


Նախորդ տարվա մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքները դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն:


Վնասն ահռելի էր, հետևաբար, վերականգնողական, ամրացման աշխատանքներն էլ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր չէր ավարտել:


Վնասը գույքագրված է, շինությունների տեխնիկական վիճակը՝ գնահատված: Տները կորցրած բնակիչներին տրվելու են բնակարանի գնման վկայագրեր:


Աղետից հետո Դեբեդի վրայի կամուրջները քանդված էին, ճանապարհները՝ անանցանելի:


Հիմա կամուրջները կառուցվում են՝ հիմնովի: Մինչև հիմնական կամուրջների կառուցումը արդեն իսկ ժամանակավորներն են կառուցված, որոնք նույնպես հուսալի են և չեն ապամոնտաժվելու:


Իսկ որ ամենակարևորն է, արվում է ամեն ինչ, որ գետը հետագայում այլևս հունից դուրս չգա:


Կատարված և ծրագրված աշխատանքներին ծանոթացել է Վարդուհի Արզումանյանը:

Դիտումների քանակ3

Leave a Comment