Ուղիղ բանակցություններ՝ Անկարայի միջնորդությա՞մբ. ի՞նչ առաջարկներ են արել Պուտինն ու Զելենսկին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել 2022 թվականին ընդհատված բանակցությունները։ Պուտինի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ համաձայն է հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Պուտինի առաջարկին: «Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ սկսել, եթե Ռուսաստանը վաղվանից՝ մայիսի 12-ից ամբողջական, տևական և հուսալի հրադադար հաստատի»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Ելիսեյան պալատը նույնպես տեղեկացրել է, որ այսօր հեռախոսազրույց է կայացել Մակրոնի և Էրդողանի միջև․ «Ֆրանսիայի նախագահը թուրք գործընկերոջը ներկայացրել է իր ու եվրոպացի դաշնակիցների՝ Կիևում ունեցած բանակցությունների արդյունքները, ընդգծելով՝ Մոսկվան պետք է համաձայնի 30-օրյա անվերապահ հրադադարին»:

Leave a Comment