🎥 Մբապեի հեթ-տրիկը չբավականացրեց․ Կապտանռնագույններն ուժեղ էին սերուցքայիններից՝ 4:3

window.addEventListener(“DOMContentLoaded”,event=>{window.addEventListener(“message”,event=>{if(event.data.appHeight&&”8cb04″==event.data.inst){let container=document.querySelector(“#scoreaxis-widget-8cb04 iframe”);container&&(container.style.height=parseInt(event.data.appHeight)+”px”)}},!1)});

Լա Լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 35-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվեց Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի հաղթանակով՝ 4:3:

Հանդիպման հաշիվը բացեցին «սերուցքայինները»։ 5-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն։ Տասը րոպե անց ֆրանսիացին դուբլ ձևակերպեց։

19-րդ րոպեին «Բարսելոնան» կրճատեց հաշվի տարբերությունը․ աչքի ընկավ Էրիկ Գարսիան։ 32-րդ րոպեին պտտեցված հարվածով հաշիվը հավասարեցրեց Լամին Յամալը։ 2 րոպե անց «արքայական ակումբի» սխալից օգտվեց Ռաֆինյան՝ առաջ մղելով «Բարսելոնային»։ Առաջին խաղակեսի վերջնամասում Ռաֆինյան դուբլ ձևակերպեց։

Երկրորդ խաղակեսում Կիլիան Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Այս խաղից հետո «Բարսելոնան» ավելի մոտեցավ չեմպիոնությանը՝ ակտիվում գրանցելով ընդհանուր 82 միավոր։ «Ռեալը» 75 միավորով երկրորդ տեղում է։

Ֆուտբոլիստների գնահատականներն ըստ SofaScore-ի

Գոլերն առաջին խաղակեսում

Գոլը երկրորդ խաղակեսում

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment