ISNA. Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

Վերլուծաբանների կարծիքով, ներկայիս փուլն ավելի դժվար էր, քան նախորդ երեքը։

Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում, իսկ երրորդը՝ ապրիլի 26-ին, կրկին Օմանի մայրաքաղաքում։

Բանակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորում է Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Leave a Comment