Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը. մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20250511/omanum-avartvel-e-irani-ev-amn-i-mijev-banakcutjunneri-chvorrvord-puly-manramasner-88839408.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0a/87677900_755:0:3486:2048_1920x0_80_0_0_f0709503bc3e551de1f139e514ef1c6a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

օման, իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային պայմանագիր

օման, իրանի իսլամական հանրապետություն, ամն, միջուկային պայմանագիր

Բաժանորդագրվել

Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մասկատում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային թեմայի վերաբերյալ բանակցությունների չորրորդ փուլը, X-ում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական փոխգործակցությունը ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում:

«Իրանը վճռականորեն տրամադրված է պաշտպանելու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական ու անբաժանելի իրավունքները և միևնույն ժամանակ պատրաստ է շարունակել դիվանագիտական ​​​​միջամտությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապահովելու համար»,- գրել է Բաղային։

Նրա խոսքով՝ իրանական կողմը նաև վճռական է աշխատել ԱՄՆ-ի կողմից սահմանված անօրինական պատժամիջոցների վերացման ուղղությամբ:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը բանակցությունները դժվար, բայց օգտակար է համարել՝ «միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու, տարաձայնությունները վերացնելու խելամիտ և իրատեսական ուղիներ գտնելու համար»։

Հիշեցնենք, որ չորրորդ փուլը տեղի է ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ կողմերի երկխոսության մեկնարկից մեկ ամիս անց և երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ Մասկատի կողմից հետևողականորեն կազմակերպվող խորհրդակցությունների ընթացքում առաջացած ամենաերկար դադարից հետո։

Leave a Comment