PTI. Մոդին հրամայել է Հնդկաստանի զինված ուժերին արձագանքել Պակիստանի գործողություններին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել է երկրի զինված ուժերին վճռականորեն արձագանքել Պակիստանի կողմից ձեռնարկվող ցանկացած թշնամական գործողության: Այս մասին հաղորդում է PTI գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ «Սինդուր» գործողությունը դեռևս ավարտված չէ։

«Եթե նրանք կրակեն, մենք կկրակենք, իսկ եթե նրանք հարձակվեն, մենք կհարձակվենք: Մենք գտնվում ենք նոր, նորմալ իրավիճակում, աշխարհը պետք է ընդունի դա։ Պակիստանը պետք է ընդունի դա», – PTI-ին ասել է աղբյուրը»։

Հնդկաստանի իշխանությունների տվյալներով՝ վերջին չորս օրերի ընթացքում Պակիստանը պարտվել է Հնդկաստանին հակամարտության բոլոր փուլերում։

«Պակիստանի ավիաբազաներին մեր հարվածներից հետո, նրանք (խմբ.Պակիստանը) հասկացան, որ իրենք այս լիգայում չեն։ Հնդկաստանը հստակ ազդանշան է տվել, ոչ ոք անվտանգ չէ, սա նոր նորմալն է», – ասել է գործակալության աղբյուրը։

Leave a Comment