Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Օմանում կայանալիք իրանա-ամերիկյան անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի նախօրեին հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է մնում իր սկզբունքային դիրքորոշումներին՝ միևնույն ժամանակ քննադատելով ԱՄՆ-ին անհետևողական և հակասական հայտարարությունների համար, հաղորդում է Mehr-ը։
«Տարածաշրջան կատարած իմ վերջին այցից և Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ խորհրդակցություններից հետո այժմ ուղևորվում եմ Օման։ Այսօր առավոտյան լրացուցիչ խորհրդակցություններ ենք ունեցել Թեհրանում, և մենք հուսով ենք այս փուլում վճռորոշ պահի հասնել, – հայտարարել է Արաղչին կիրակի առավոտյան – «Ցավոք, մենք բազմաթիվ հակասական հայտարարություններ ենք լսում մյուս կողմից։ Անհամապատասխանություններ կան ինչպես նրանց հարցազրույցներում, այնպես էլ այն դիրքորոշումներում, որոնք նրանք որդեգրում են։ Նրանց դիրքորոշումը բանակցությունների ընթացքում տարբերվում է նրանից, ինչ նրանք արտահայտում են բանակցություններից դուրս, և սա բանակցային գործընթացի առանցքային խնդիրներից մեկն է»։
Նա ընդգծել է, որ ի տարբերություն ամերիկյան կողմի, Իրանը հավատարիմ է սկզբունքների վրա հիմնված իր հայտնի դիրքորոշումներին։
«Մենք ուղիղ ճանապարհով ենք շարժվում, և մեր դիրքորոշումները լիովին հստակ են։ Իրանի միջուկային ծրագիրը կառուցված է ամուր իրավական հիմքի վրա։ Դրա բոլոր ասպեկտները խաղաղ բնույթ են կրում, և այն միշտ գտնվել է և կմնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հսկողության ներքո։ Սա իրանցի ժողովրդի իրավունքն է, որը ենթակա չէ ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ զիջումների», – ասել է Իրանի ԱԳ նախարարը։