Պուտինը հաստատել է, որ այս տարվա սեպտեմբերին կայցելի Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին կայցելի Չինաստան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին տեղի կունենա իմ պատասխան պաշտոնական այցը Չինաստան՝ միլիտարիստական Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին։ Խորապես խորհրդանշական և օրինաչափ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի հետ կապված հիմնական, ըստ էության, գլխավոր հիշատակի միջոցառումները Եվրոպայում և Ասիայում կանցկացվեն հենց Մոսկվայում և Պեկինում՝ այն պետությունների մայրաքաղաքներում, որոնց ժողովուրդներն անցել են ծանրագույն փորձությունների միջով և ամենաբարձր գինն են վճարել հանուն ընդհանուր հաղթանակի», – Կրեմլում լրագրողներին է ասել Պուտինը։
Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին Պուտինի՝ ՉԺՀ հնարավոր այցի մասին։

Leave a Comment