Սարիկ Անդրեասյանը երկրորդ անգամ հայր է դարձել. նա դուստր է ունեցել

11 Մայիսի 2025, 12:45

Ռուս դերասանուհի Լիզա Մորյակը և ռեժիսոր ու կինոպրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել. ամուսինները աղջիկ են ունեցել: Այս մասին նրանք հայտնել են սոցցանցերում։ Նորածնին զույգն անվանել են Շարլիզ։

«Նա արագ և միաժամանակ հանգիստ լույս աշխարհ եկավ։ Մեր՝ հիվանդանոց հասնելուց և երեխայի լույս աշխարհ գալուց անցել է ընդամենը մեկուկես ժամ։ Մենք խոստանում ենք, հրեշտակս, որ քեզ չենք հիասթափեցնի: Բարի գալուստ այս աշխարհ: Քո մայրիկ ու հայրիկ», — նշված է ամուսինների գրառման մեջ։

Leave a Comment