Թեհրանի Իրանահայ ազգային և մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երեկո

«Արաքս նյուզ» – Չորեքշաբթի, մայիսի 7-ին, Թեհրանի Իրանահայ ազգային և մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երեկո:

Ծրագիրը, որը բաղկացած էր հինգ բաժնից, սկսվեց դոկտ. Անդրանիկ Սիմոնյանի «Ինչո՞ւ հայոց ցեղասպանությունը» զեկույցով:

Այնուհետև իրանցի փորձագետ դոկտ. Մաջիդ Քարիմին ելույթ ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և մեր պատմական առաքելությունը» թեմայով։

Նա իր ելույթում անդրադարձավ պանթյուրքիզմի ծագմանը և բացատրեց, թե ինչպես մի շարք արևմտյան մտավորականներ ներգրավված են եղել այդ գաղափարախոսության ստեղծման և տարածման գործում ու զարգացմանը։

Ծրագիրը շարունակվեց դոկտ. Փյունիկ Սիմոնիի զեկույցով, որը հիմնված էր պատմական փաստաթղթերի ու լուսանկարների վրա՝ «Մշակութային ցեղասպանություն. նրա ծավալը և խորությունը» թեմայով։

Զեկուցողը մանրամասնորեն նկարագրեց տեղի ունեցածը Արևմտյան Հայաստանում և անդրադարձ կատարեց նաև Բաքվի իշխանությունների կողմից նույն ցեղասպան քաղաքականության շարունակությանը Արցախում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment