Նախապայմաններ չկան՝ զե նքը կմատակարարվի. Մակրոն

Դիտում ՝ 21 575

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կշարունակվի նույնիսկ 30-օրյա հրադադարի դեպքում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է.

«Նախապայմաններ չկան։ Ուկրաինայի պաշտպանության համար զենքի մատակարարումը չի դադարի»,- ասել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը «կքննարկի 30 օրով կրակը դադարեցնելու առաջարկը»։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment