Պակիստանն անցավ ՀՕՊ համակարգի կիրառմանը. Հնդկական ԶПՒ-ն մեծացրեց կրшկի ինտենսիվությունը

Դիտում ՝ 20 328

Հնդկաստանի զանգվածային հարվածների արդյունքում Պակիստանն անցավ  ՀՕՊ համակարգի կիրառմանը: Այս մասին հայտնում են Պակիստանյան լրատվամիջոցները

Հնդկական զորքերը շարունակում են մեծացնել կրակի ինտենսիվությունը վերահսկողության գծի երկայնքով, հատկապես Պակիստանի Փենջաբ նահանգի ուղղություններում։ Վերջին ժամերի ընթացքում ԱԹՍ-ների և հրետանային համակարգերի կիրառմամբ հարվածներ են գրանցվել Սիալկոտի և Ռավալպինդի շրջանների ուղղությամբ:

Պակիստանյան կողմի հաղորդագրությունների համաձայն՝ զանգվածային հարձակումների արդյունքում լուրջ վնաս է հասցվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական ենթակառուցվածքներին:

Հնդկական կողմից նշվում է բարձր ճշգրտության խոցման միջոցների լայնածավալ կիրառում ։

Հնդկական ռազմաօդային ուժերը պահպանում են լիակատար գերակայությունը օդային տարածքում, ինչը որոշիչ ազդեցություն է ունենում ռազմական գործողությունների դինամիկայի վրա:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment