Իրանը միջուկային ծրագրի շուրջ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է TASS-ի թղթակիցը։

«Մենք բարի կամքով շարունակում ենք բանակցությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրոպայի և Ռուսաստանի հետ», – ասել է նա արաբա-իրանական երկխոսության չորրորդ համաժողովի բացման ժամանակ։

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։

Leave a Comment