Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց

Դիտում ՝ 22 556

Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 860 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար մենամարտում Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Զալյանը մրցեց Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ և առավելության հասավ 5:3 հաշվով:

Զալյանը երկրորդ մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար: Մինչ այդ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment