Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են հրшդադար հաստատել․ Թրшմփ

Դիտում ՝ 21 456

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են լիակատար և անհապաղ հրադադար հաստատել: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ի միջնորդությամբ գիշերվա երկար բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ զինադադարի շուրջ։

Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջախոհություն և ինտելեկտի բարձր մակարդակ ցուցաբերելու կապակցությամբ», — գրել է նա։

Հնդկաստանը հաստատել է Պակիստանի հետ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Պակիստանի ԱԳ նախարարը ևս հայտարարել է, որ Պակիստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են հրադադարի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment