Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում զգալի գումարներ ծախսել նոր կենտրոնական պաշտպանի ձեռքբերման համար։ Ինչպես հայտնում է Marca-ն, իսպանական գրանդը հետևում է «Լիվերպուլի» և «Արսենալի» կենտրոնական պաշտպաններ Իբրահիմ Կոնատեին և Ուիլյամ Սալիբային։
Սակայն երկու խաղացողների տրանսֆերը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո, ինչը «արքայական ակումբի» համար չափազանց բարձր գին է։ Այդ պատճառով «Ռեալը» նախատեսում է սպասել մինչև ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետի ավարտը՝ նրանց հետ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելու համար։
Կոնատեն «Լիվերպուլի» հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը, իսկ Սալիբան՝ «Արսենալի» հետ՝ մինչև 2027 թվականը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նույնպես կմիանա «Ռեալին»՝ որպես ազատ գործակալ։