Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Ռուսաստան կատարած այցից հետո կմեկնի Պեկին, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կքննարկի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորությունը։ Ավելի ուշ բրազիլացի առաջնորդը մտադիր է բանակցություններ վարել ֆրանսիական իշխանությունների հետ։
«Ես խաղաղության հարցը քննարկելու եմ Սի Ծինփինի հետ, այնուհետև այն կքննարկեմ Ֆրանսիայի հետ, քանի որ այս հարցում Բրազիլիային հետաքրքրող միակ բանը աշխարհում նորմալ հարաբերությունների արագ վերադարձն է», – լրագրողներին ասել է Բրազիլիայի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Բրազիլիան կշարունակի երկխոսությունը նրանց հետ, ովքեր իսկապես նվիրված են Ուկրաինայում խաղաղության հասնելուն։