Ալոնսոն որոշել է Ռեալի տրանսֆերային առաջնահերթությունները․ հայտնի են մանրամասները

Լևերկուզենի «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, որը առաջիկա ամռանը կստանձնի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, մտադիր է խաղալ 3-4-3 սխեմայով։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ իր մարտավարական գաղափարներն իրականացնելու համար Ալոնսոն ցանկանում է, որ «սերուցքայինները» մի քանի նոր խաղացողներ ձեռք բերեն։ Մասնավորապես, «արքայական» ակումբը պետք է ուժեղացնի եզրային պաշտպանների դիրքերը։ Աջ պաշտպանի դիրքը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որը ամռանը կմիանա ակումբին։ Միաժամանակ, իսպանական գրանդը փնտրում է նաև ձախ պաշտպանի։

Ալոնսոն ցանկանում է, որ մադրիդցիները կենտրոնական պաշտպան ձեռք բերեն։ Առաջնահերթություն է տրվում «Բորնմութի» ֆուտբոլիստ Դին Հյոjսենի թեկնածությանը։ Բացի այդ, Ալոնսոն ցանկանում է թիմում տեսնել ևս մեկ նոր կիսապաշտպան։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, իսպանացի մասնագետը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանից հետո հեռանալու է Լևերկուզենի «Բայերից»։

Leave a Comment