Պակիստանի ու Հնդկաստանի, միջեւ հակամարտությունը սրվել է` հասելով նոր մակարդակի. մայիսի 10-ի առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին։
Հրամանն արձակվել է Պակիստանի ավիաբազաների, այդ թվում՝ Իսլամաբադի մոտ գտնվող Նուր Խան բազայի վրա հրթիռների արձակման մասին երկրի զինվորականների հայտարարությունից մոտ մեկ ժամ անց։ Պակիստանը սպառնացել է պատասխան հարված հասցնել։
Ինչպես հայտնում է BBC-ին, միջուկային երկու գերտերությունների միջեւ Հակամարտության այս փուլի սկզբից ի վեր արդեն մոտ 50 մարդ է զոհվել։
Մայիսի 10-ին, շաբաթ վաղ առավոտյան, Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բանյան ուն Մարսուս» (Ամուր պատ) անվամբ խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով «ագրեսիայի պատասխան»։
Պակիստանը խոստացել է արագ «պատասխան» տալ «ագրեսիային»՝ «ինքնապաշտպանության» նպատակով, հավելելով, որ հնդկական հրթիռների մեծ մասը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, և Պակիստանի ռազմաօդային ուժերի օբյեկտները չեն վնասվել։
«Բանյան Ուն Մարսուս» գործողության շրջանակներում Պակիստանի բանակը պլանավորում է հարվածել Հնդկաստանում գտնվող մի քանի ռազմավարական թիրախների, հաղորդում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։