«Վարդան Ղուկասյանը միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ ինչ ուզի, Գյումրիում անի». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պետք է Գյումրիում լարվածությունը թուլացնենք, ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում փորձենք Գյումրին զարգացնենք, նամանավանդ, որ Վարդան Ղուկասյանը, որպես քաղաքապետ, միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ ինչ ուզի, Գյումրիում անի»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսնյությում ասել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ Վարդան Ղուկասյանն իր յուրաքանչյուր քայլը պետք է համաձայնեցնի մյուս քաղաքական ուժերի հետ:

«Եթե մենք զգացինք, որ քաղաքապետի պատճառով խնդիրներ են առաջ գալիս, որի արդյունքում տուժելու է Գյումրին և գյումրեցին, մի վայրկյան չմտածեք, որ ես լռելու եմ»,- նշել է Գրիգորյանը:

Leave a Comment