
Դիտում ՝ 21 572
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել Գերմանիայի անցած տարվա չեմպիոն եւ գավաթակիր Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի իտալացի Կառլո Անչելոտիին։ Կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր, հաղորդում է Marca-ն։
Նշվում է, որ Խաբի Ալոնսոն ազդեցություն չի ունենա Արքայական ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա, որն ակումբի ղեկավարության խնդիրն է։
Խաբի Ալոնսոյի մարզչական շտաբում կընդգրկվեն Սեբաս Պարիլյան ու Ալբերտո Էնսինասը։
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրից հետո «Ռեալը» 75 միավորով երկրորդն է եւ 4 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։
Կիսվել սոց․ ցանցերում