«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետ

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ:

«Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա օրերին պայմանագիր կկնքի Բրազիլիայի հավաքականի հետ:

Աշխարհի ակումբային առաջնության ժամանակ իսպանական թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Սանտյագո Սոլարին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2018-ին:

Leave a Comment