Երեկ երեկոյան ձերբակալվել է գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նա Աղեկյանի ձերբակալումը համարել է ապօրինի։
«Գյումրիում էլի սկսվել է բեսպրեդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող լրագրող է, ով բազմաթիվ բացահայտումներ է արել Շիրակի մարզում տիրող կոռուպցիայի, ապօրինությունների և տարբեր տեսակի հանցագործությունների վերաբերյալ»,- նշել է Փոստանջյանը։
Քիչ առաջ Փոստանջյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ իրեն դեռ չեն ներգրավել որպես փաստաբան, ինչն օրենքի կոպիտ խախտում է. «Ամեն ինչ անում են, որ Լիլիթ Աղեկյանը ճնշվի, զրկված լինի պաշտպանական իրավունքից»։
Նա հայտնեց, որ Լ. Աղեկյանին Գյումրու ոստիկանության Մուշ բաժնից տեղափոխում են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Ոստիկանությունից դուրս գալով՝ ասաց Լ. Աղեկյանն ասաց. «Մահ Նիկոլին և նիկոլիզմին, պատասխան եք տալու, վրես գործ են կարել»։
Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է քաղաքապետարանի լրատվական բաժնի պետի պաշտոնը։