Այսօր, երբ փորձում են արժեզրկել մեր տեսակն ու պատմական ներդրումը, պետք է բարձրաձայնել՝ հայը պայքարել է հանուն ամբողջ մարդկության. Նաիրի Սարգսյան May 9, 2025 by Media Հարյուր հազարավոր հայեր, այդ թվում՝ 147 մարշալներ, գեներալներ ու ծովակալներ, իրենց կյանքը նվիրեցին մի պայքարի, որն ուներ համամարդկային արժեք։ Այս կռվում մարտնչեցին հայեր ինչպես Խորհրդային Հայաստանից, այնպես էլ սփյուռքի ամենահեռավոր գաղթօջախներից։