«Բրանդենբուրգյան դարպասներ: Այս կամարների տակով՝ տոնախմբությունների ժամանակ, այսպես հանդիսավորությամբ անցել են կայզերական և ապա հիտլերյան բանակի անթերի վարժեցված զորքերը: Իսկ հիմա…
Հիմա նույն Բրանդենբուրգյան դարպասներով անցնում է սովետական բազմամիլիոնանոց բանակի փոքրիկ, բայց հերոսական ջոկատը՝ եկած հայկական լեռնաշխարհից», – ասվում է Հայաստանի ազգային արխիվի ներկայացրած տեսանյութում:
Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ Թամանյան դիվիզիան, պարգևատրվել է Կուտուզովի II աստիճանի շքանշանով։
1941 թվականին Երևանում կազմավորված դիվիզիան պատերազմի ընթացքում անցել է 7250 կմ, որից 3640 կմ՝ համառ մարտերով։
Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման՝ դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը, դիվիզիայի 8 զինվոր Փառքի շքանշանի ասպետ է դարձել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: