Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է շքերթ՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակին։ «Տոնական միջոցառմանը մասնակցում են պատվավոր զորախմբեր Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Տաջիկստանից, Մյանմայից, Մոնղոլիայից, Լաոսից, Չինաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Եգիպտոսից, Վիետնամից, Բելառուսից և Ադրբեջանից»,-գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Շքերթն ընդունում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նորանշանակ նախարար Անդրեյ Բելոուսովը։
Միջոցառմանը Կենտրոնական տրիբունայից հետևում է ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը։ Նրան միացել են նաև 29 արտասահմանյան պետությունների ղեկավարներ։