Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես դաշնակից և եղբայրական պետություն։ Այս մասին մայիսի 9-ին՝ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան սերտ համագործակցություն է պահպանում Երևանի հետ և պատրաստ է այդ հարաբերությունները խորացնել ապագայում՝ այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում։
Լրագրողի դիտարկմանը, թե վերջին տարիներին այդ հարաբերությունները չեն սրվել, դեսպանը պատասխանել է․
«Պետք է իրատես լինել և նայել աշխարհին այնպիսին, ինչպիսին այն կա։ Մեր փոխհարաբերությունները պետք է հարմարվեն նոր իրողություններին։ Կարևորն այն է, որ երկու կողմերն էլ ունեն քաղաքական կամք՝ պահպանելու եղածն ու կառուցված ամուր հիմքը և շարունակելու առաջ շարժվել՝ փոխադարձ ինքնիշխանության ու շահերի հարգանքի պայմաններում»։