Արդեն մոտ 3 ամիս է՝ Սարգիս Գալստյանին չեն տրամադրում վերաքննիչ դատարանի որոշումը. «Հրապարակ»

Ադրբեջանի օգտին լրտեսության խիստ կասկածելի մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գալստյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը մինչ օրս նրան չի տրամադրվել: Այն ընդունվել էր փետրվարի 20-ին: Հիշեցնենք․ բողոքարկվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Գալստյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 18 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը մերժել է Գալստյանի պաշտպանի բողոքը, սակայն ոչ մի կերպ չի տրամադրում որոշումը:

Փաստորեն, 2,5 ամիսը բավական չէր՝ դատարանի որոշումը կողմին հանձնելու համար:

Նրան դատապարտել են մեկ կորզված ցուցմունքի հիման վրա, եւ այդ մեկ ցուցմունքը հենց նա է տվել իր դեմ, երբ քննիչները սպառնացել են «փակել կնոջը»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment