Ես կհղեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ինյ Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր համար մայիսի 9–ը Եռատո՞ն է։
Ճշտող հարցին՝ շնորհավորում է նաեւ Շուշիի ազատագրման հետ կապվա՞ծ, նա պատասխանեց. «Ես այս օրը ընկալում եմ իբրև աշխարհին ուղերձ խաղաղության և համերաշխ ապրելու որպես խորհրդանիշ։ Եվ բոլորիս ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք և մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն տիրի թե տարածաշրջանում, թե աշխարհում»։
Հարցին՝ Շուշին հանձնելուց հետո այլևս չեք կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասի՞ն, Արման Սարգսյանն արձագանքեց. «Դուք մանիպուլացնում եք և ցանկանում եք ձեր ընտրած տերմիններով ինչ-որ ձևով ներքաշել…»։
Լրագրողները շարունակում են տարատեսակ հարցեր տալ, սակայն ՊՆ փոխնախարարը լուռ քայլում էր։
Դիտարկմանը՝. «Ազգային ժողովի լիֆտերը չկան, որ արագ հեռանաք, դրա համար ստիպված եք հանդուրժել մի քանի րոպե ևս մեր հարցերը», փոխնախարարն արձագանքեց. «Հանդուրժում եմ, ես համբերատար մարդ եմ, դուք հարցը տվեք, դուք պատասխանը ձեր գլխում ստացեք։ Հարցին պատասխանելը յուրաքանչյուր պետական պաշտոնյայի իրավունքն է։ Հանրության հետ շփումը առկա է, նույնիսկ միգուցե ավելին, քան պետք է»։